Եվրամիությունն արգելեց ռուսական գազի տարանցումը իր տարածքով
ԵՄ Խորհուրդը 2026 թվականի հունվարի 1-ից արգելեց ռուսական գազի տարանցումը Եվրոպական Միության միջով դեպի այլ երկրներ։
Հաստատվեց նաև Եվրոպական հանձնաժողովի առաջարկը՝ 2028 թվականի հունվարի 1-ից արգելել Ռուսաստանից գազի գնումները։
Այս միջոցառումները կկազմեն Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու և Եվրամիության էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու համաեվրոպական ռազմավարության մի մասը։