Ծոծորակներդ կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանությանը. «Ազատուտյուն» պաստառը ծաղրած թիմի անդամը տառասխալով գրառում է արել
ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը սպառնում է ընդդիմությանը՝ ծոծրակները կտեսնեն, բայց այլևս մոտ չեն գա իշխանությանը:
«Կաշառակերության վրա բռնված Գյումրու քաղաքապետ Վարդանիկը Քոչարյանասերժական գողապետության այլանդակ դեմքն է, ընդդիմության քաղաքական երկնակամարի աստղը, նրանց հավաքական «հաղթանակի» ծնունդը:
Նայեք Վարդանիկին, տեսեք ու հիշեք, թե ինչի են ընդունակ Քոչարյանը, Սերժը, սրբապիղծ կղերաօլիգարխիան և նրանց մանր-մունր քաղաքական նաժիշտները:
Դուք ծոծորակներդ (տառասխալը` հեղինակի- խմբ.) կտեսնեք, բայց այլևս մոտ չեք գա իշխանության: Հիմա շարունակեք հավաքվել Վարդանիկի շուրջը և դարձեք մի մեծ բուկետ, որ մարդիկ ավելի լավ ճանաչեն թալանի ու պղծության իրական շահառուներին»,- գրել է ՔՊ-ականը։
Հատկանշական է, որ երեկ ամբողջ օրը «Մեր ձևով» շարժման պաստառի տեխնիկական վրիպակը` «ազատուՏյուն»-ը ծաղրած թիմի անդամը «ծոծրակ» բառը չգիտի, բայց երկիր է կառավարում: