Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է, տարածք են բերվել ոստիկանական նոր ուժեր (տեսանյութ)
Գյումրու քաղաքապետարանի շենքը հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խորհրդականի Լիլիթ Աղեկյանը։
«Սա էլ երևի գործողությունների մի մասն է»,- ուղիղ եթերում ասում է նա։
Նշենք, որ քաղաքապետարանի տարածք են բերվել ոստիկանական նոր ուժեր։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։