Օկուպացված Արցախի Թաղավարդ գյուղում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանցի ականազերծող
Ադրբեջանի ականազերծման գործակալության էքսկավատորի օպերատոր 58-ամյա Իլգար Շիրինովը պայթել է ականի վրա:
Դեպքը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում՝ ծառայության ընթացքում։
Տղամարդը լուրջ վնասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով։ Տուժածը տարհանվել է շրջանային հիվանդանոց, որտեղ նրա աջ ոտքը անդամահատվել է կոճից ներքև։
Իլգար Շիրինովի վիճակը կայուն է։