Պարզապես չեք կարողանում մարսել, որ միասնական ընդդիմությունը վռնդեց ձեզ հայրաքաղաքից․ Սամվել Հակոբյան
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է․
«Նրանք, ովքեր Գյումրիում այսօր կատարվողը ներկայացնում են որպես «կոռուպցիայի դեմ պայքար»՝ պարզապես ծիծաղելի են եւ կեղծավոր։ Պարզապես չեք կարողանում մարսել, որ միասնական ընդդիմությունը վռնդեց ձեզ հայրաքաղաքից:
Դուք իրավունք չունեք խոսելու արդարադատությունից։ Ինչպե՞ս է լինում, որ բոլոր ընդդիմադիր համայնքապետերը հանկարծ հանցագործներ են, իսկ ձեր մարդիկ, ովքեր մինչև երեկ ոչինչ չունեին, այսօր հարստացել են եւ մնացել արդար գանձեր։
Ձեր իշխանատենչ եւ հակաօրինական գործողություններն ավելի հեշտացնելու եւ օրինակացնելու համար խորհուդ եմ տալիս Աժ-ում օրենք ընդունեք, որ ընդդիմադիր համայնքապետերին կամ պետք է գնդակահարել, կամ՝ ձեռբակալել։ Դա է ձեր իշխանության էությունն ու պաշտոնական ստորագրությունը։
Երևանի քաղաքապետարանը խեղդված է կոռուպցիայի մեջ, բայց ոչ ոք պատասխան չի տալիս դրա համար` ընդամենը բռնել-բաց թողնելու էժան շոուի ցուցադրությամբ եք զբաղված։ Ինչու՞: Որովհետև քպ են:
ANIF-ի 25.000.000.000-ը ո՞ւր է այ չտես սուտասաններ:
Մի՛ խոսեք արդարությունից՝ դուք վաղուց դրա հետ կապ չունեք։
Իսկ միգուցե երբեք էլ կապ չեք ունեցել…»։