Գյումրիում առգրավել են ջրցան ու աղբատար մեքենաները, պարալիզացված է քաղաքը (տեսանյութ)
«Պարալիզացրել են ոչ միայն քաղաքապետարանը, այլև քաղաքը։ Սա հալածանք է, հաշվեհարդար, բռնաճնշում բաց երկնքի տակ»,-հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
Նրա ներկայացմամբ, իրավապահներն առգրավել են ու Ախուրյան են տարել Գյումրու քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան՝ սկսած ջրցան և աղբահան մեքենաներից։ Քաղաքի կոմունալ ծառայությունները փաստացի պարալիզացված են։