Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)
Քաղաքականություն

Չենք մասնակցելու այս կեղծ խաղին, չենք ընդունելու դավաճանի նոր դիմակը՝ «ընդդիմության» անվան տակ․ «ՔՈՉԱՐԻ» կուսակցություն

ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
 
Այսօր մենք ականատես ենք դառնում մի վտանգավոր գործընթացի, երբ պետության, Սահմանադրության և Հայրենիքի դեմ դավաճանությունը փորձում են լեգիտիմացնել ընդդիմադիր կերպարի տակ։
 
Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ խախտել են Սահմանադրության մի քանի հոդվածներ, զիջել են հողեր, հանձնել են սահմաններ և ստորագրել խայտառակ փաստաթղթեր, այսօր հանրահավաքների հարթակներից փորձում են կրկին վերադառնալ՝ հայտարարելով, որ Նիկոլին կամ ՔՊ-ին նորից պետք է դարձնեն ընդդիմություն։
 
Սակայն մենք հստակ ասում ենք՝
 
դավաճանը ընդդիմություն չի դառնում, դավաճանը կանգնում է Հայոց Տրիբունալի առջև։
 
Արդարությունը չի կարող փոխարինվել բեմականացված քաղաքական դերերով։
 
Երբ հող հանձնողին ընդդիմություն ես դարձնում, երբ Սահմանադրություն խախտողին հնարավորություն ես տալիս նորից խոսել ժողովրդի անունից, երբ մեղադրյալներին նստեցնում ես «փրկիչների» տեղում՝ դա ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ իշխանության տրանզիտի բեմականացում, ժողովրդի հերթական խաբեություն։
 
Թող բոլորը հիշեն՝ Ռուբեն Վարդանյանը նույնպես Արցախում մեծ հանրահավաք էր կազմակերպել, ժողովրդին խոստանալով անվտանգություն և նոր սկիզբ, բայց ընդամենը մի քանի օր անց Արցախը այլևս չկար։ Սա պատահականություն չէր, սա էր նույն սխեման՝ ժողովրդի հավատը դարձնել քաղաքական բեմականության գործիք։
 
Հանրահավաքները մի քանի օրում մարելու են՝ ցրտի ու կազմակերպչական ակնհայտ թերությունների պատճառով։
 
Դուք, գիտակցելով տևական դժգոհությունն ու հասարակական լարվածությունը, պարզապես կազմակերպում եք ցույցեր և հանրահավաքներ՝ որպեսզի շարժումն աստիճանաբար մարի, իսկ իրադարձությունները հանգուցալուծվեն բեմականացված և վերահսկված ձևով՝ ձեր շահերին ծառայեցնելու համար։
 
Ձեր պես հակապետական «ընդիմություններին» պետք է դիմակայել ու պարտադրել նրանց պատասխանատվությունը թե քաղաքականապես, թե օրենքի շրջանակներում՝ բացահայտելով նրանց հանցավոր կառավարման մեթոդները և դարձնելով հաշվետու ժողովրդին ու դատարաններին։
 
ՔՈՉԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԹՈՆՔ հստակ դիրքորոշում ունի․
 
Մենք չենք մասնակցելու այս կեղծ խաղին։
 
Մենք չենք ընդունելու դավաճանի նոր դիմակը՝ «ընդդիմության» անվան տակ։
 
Եվ մենք երբեք չենք թույլ տալու, որ արդարության տեղը զբաղեցնի քաղաքական հաշվարկը։
 
Մեր նպատակն' իշխանություն վերցնելը չէ, այլ՝ իշխանությունը վերադարձնելն է ժողովրդին, և մենք լինելու ենք ժողովրդի խոնարհ ծառաները։
Մեր պայքարը ոչ թե դեմ է անձին, այլ՝ հանուն պետության, հանուն արդարության և հանուն հայրենիքի։
---
ՔՈՉԱՐԻ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչություն