Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն աշխատում է Լուկաշենկո-Զելենսկի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն աշխատում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր շփումները կազմակերպելու ուղղությամբ:
«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՊԱԿ-ի ղեկավար Իվան Տերտելը։
«Մենք պահպանում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հանդիպել և համաձայնություն գտնել։ Սակայն շատ բան կախված է նաև ուկրաինական կողմից», - նշել է Տերտելը։
Լուկաշենկոն նախկինում բազմիցս արտահայտել է իր պատրաստակամությունը անձամբ հանդիպել Զելենսկու հետ, իր խոսքերով՝ «պարզապես խոսելու համար»։