Իսրայելի բանակը վերսկսել է հրադադարը Գազայի հատվածում
Իսրայելի քաղաքական ղեկավարությունը որոշել է վերականգնել հրադադարը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։ «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի պահպանել հրադադարի համաձայնագիրը և կոշտ կարձագանքի ցանկացած խախտման», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր պաղեստինցի արմատականների կողմից հրադադարի խախտման մասին՝ հաղորդելով հարավային Ռաֆահ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ իսրայելցի զինվորների վրա կրակ են բացել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրադադարի խախտման համար մեղադրել է Համասին և հրամայել զինված ուժերին գործողություններ ձեռնարկել արմատականների դեմ։ Այնուհետև Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել անկլավի տարածքում՝ հարձակվելով տասնյակ թիրախների վրա։ Ավելի ուշ զինվորականները պարզաբանել են, որ Ռաֆահում միջադեպի ժամանակ երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը՝ ծանր վիրավորվել։