Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Գազայում Իսրայելի և Համասի միջև վերսկսված ռազմական բախումները
Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հրադադարի խախտման հետևում կանգնած են պաղեստինյան արմատական շարժման՝ Համասի ապստամբները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին այս մասին ասել է ինքնաթիռում։
Նա խոստովանել է, որ արմատական շարժման ղեկավարությունը որևէ կապ չունի միջադեպի հետ։
«Մենք կարծում ենք, որ Համասի ղեկավարությունը, հնարավոր է, ներգրավված չի եղել, և հնարավոր է, որ Համասի ներսում ապստամբներ լինեն։ Ամեն դեպքում, մենք շատ կոշտ կգործենք», - ասել է ամերիկացի առաջնորդը։