Վիճաբանություն՝ «The Pool» լողավազանում․ մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Բողոքի ակցիա Կառավարության դիմաց, դժգոհում են վարորդական վկայականների վերականգնման խնդիրներից․ ՈՒՂԻՂՇախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնություն․ Հայաստանի թիմը հաղթել է Լեհաստանին Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն Ընդդիմությանն առաջարկում եմ հանդես գալ երկու քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությամբ․ Աշոտյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա․ այս հարցում ևս նահանջ չի եղել Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»14-ամյա Վահե Ապիկյանը անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԱրդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»3 կանայք, որոնք խորտակեցին Ալեն Սիմոնյանի քաղաքական կարիերան. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն հարվածների նոր ալիք է հասցրել ԻրանինՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ. «Ժողովուրդ»Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազություն
Միջազգային

Ադրբեջանի Սահմանադրությունը ժխտում է Բաքվի ներակայիս տարածքային-սահմանային ընդգրկումը

«Գեղարդ» վերլուծական․ Ադրբեջանի Սահմանադրությունն ու դրա հետ կապված 1991 թվականի անկախացման իրավական փաստաթղթերն անուղղակիորեն ժխտում են Ադրբեջանի ներակայիս տարածքային-սահմանային ընդգրկումը։ Խնդիրը բազմաշերտ է և իր արմատներով հասնում է մինչև 1918-1920 թվականներ։

Ադրբեջանի Հանրապետության գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ի համազգային հանրաքվեի արդյունքում, ուժի մեջ մտել 1995 թվականի նոյեմբերի 27-ին։ Ադրբեջանի մայր օրենքը, չնայած եռակի խմբագրմանը (2002 թ․, 2009 թ․, 2016 թ․), պարունակում է բավականին խնդրահարույց դրույթներ՝ կապված տարածքային-սահմանային հարցերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի՝ Ադրբեջանին պատկանելության իրավականության հետ։

Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նշված է, որ Սահմանադրությունը հիմնվում է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտում արտացոլված սկզբունքների վրա։ Վերջինս ընդունվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից։ Այն իր հերթին բխում է 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի կողմից ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրից։

«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը վերականգնելու մասին» հռչակագրում մասնավորապես հիշատակվում է, որ 1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն է ունեցել որպես անկախ պետություն՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։

1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության հետ ժառանգականության խնդիրն առավել հստակ է արտահայտվում անկախության հռչակագրից բխող սահմանադրական ակտում։

Ըստ Սահմանադրական ակտի՝

1․ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌԽՖՍՀ 11-րդ բանակի ներխուժումն Ադրբեջան, հանրապետության տարածքի օկուպացումն ու միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի ժողովրդական հանրապետության տապալումը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի կողմից անկախ Ադրբեջանի օկուպացիա։

2․ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

3․ԽՍՀՄ ստեղծման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագրի՝ Ադրբեջանին վերաբերող հատվածն անվավեր է դրա ստորագրման պահից։

Ինչո՞վ են նշյալ դրույթները, հետևապես և Ադրբեջանի Սահմանադրությունը խնդրահարույց։

Նախ՝ 1918-1920 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի ժողովրդական հանրապետությունը չի ունեցել հստակ և միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Սահմանադրական ակտի նախաբանում հղում է կատարվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին, որի 1-ին կետում նշվում է, որ Ադրբեջանը տարածվում է Հարավային և Արևելյան Այսրկովասում, որն առավել քան անորոշ է և չի ենթադրում հստակ սահմաններ։

1918-1920 թվականների Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված լինելու, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյելտ լինելու մասին պնդումը ևս անհիմն է։ 1920 թվականի հունվարի 11-ին Փարիզի վեհաժողովը միայն դե-ֆակտո է ճանաչել նման պետական կազմավորման գոյությունը, ինչը չի ենթադրում որևէ սահմանի ճանաչում։ Մասնավորապես՝ հունվարի 10-ի իր հաղորդագրության մեջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը նշում է, որ Վրաստանի և Ադրբեջանի անկախության դե-ֆակտո ճանաչումը չի պարունակում որևէ որոշում նրանց ներկա և ապագա սահմանների վերաբերյալ։ Իսկ 1920 թվականի սկզբին Ազգերի լիգան մերժում է Ադրբեջանի անդամակցության հայտը՝ երկու հիմնական պատճառով․ «նախ՝ դժվար է ճշգրիտ որոշել այն տարածքը, որի վրա այս պետության կառավարությունն իրականացնում է իր լիազորությունները, և երկրորդ՝ հարևան պետությունների հետ իր սահմանների հետ կապված վեճերի պատճառով հնարավոր չէ ճշգրիտ որոշել Ադրբեջանի ներկայիս սահմանները»։ Հետևաբար՝ ժխտելով 1920 թվականի ապրիլի 27-28-ին՝ խորհրդայնացումից հետո մինչև 1991 թվականի օգոստոսի 30-ի իրողությունները և այս ընթացքում ձևավորված սահմանները ևս, Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թվականներից «ժառանգում է» ոչ հստակ սահմաններ, միջազգայնորեն չճանաչված տարածք՝ վիճելի հիմնահարցերով, քանի որ ժամանակակից Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընկալվող սահմանները ձևավորվել են հենց խորհրդային շրջանում, մասնավորապես՝ 1921 թվականին։

Խորհրդային Ադրբեջանի սահմանների ձևավորումը հիմնականում տեղի է ունեցել երկու կարևոր փուլերով՝ 1921 թվականի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումի հուլիսի 5-ի որոշմամբ, որով Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին (ԼՂԻՄ և Քրդստանի ուեզդի սահմանները ձևավորվեցին միայն 1923 թվականի հուլիսի 7-ին) և 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և դրանից բխող 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնցով Նախիջևանն ինքնավար հանրապետության կարգավիճակով դրվեց Ադրբեջանի խնամակալության տակ։ Հարկ է հիշատակել նաև, որ վերոնշյալ ակտերը՝ թե՛ Կովկասյան բյուրոյի պլենումի որոշումը, թե՛ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, իրավական հիմնավորվածության տեսանկյունից, լուրջ իրավախախտումներ են պարունակում։

1920 թվականի ապրիլի դրությամբ չկա որևէ իրավական ակտ, որը կհաստատի Նախիջևանի պատկանելությունն Ադրբեջանին, ընդհակառակը՝ դեռևս 1919 թվականին այն ճանաչված էր որպես Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Եթե 1920 թվականի ապրիլին Նախիջևանն իրապես պատկաներ Ադրբեջանին և ստացած լիներ միջազգային ճանաչում, ապա այն չէր դառնա ռուս-թուրքական առուծախի առարկա՝ հօգուտ Ադրբեջանի և մեկ այլ՝ երրորդ կողմի չզիջելու պայմանով։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա տեղի հայությունը 7-րդ համագումարով ընդամենը պայմանականորեն և ժամանակավոր էր ընդունել Ադրբեջանի իշխանությունը մինչ Փարիզի խորհրդաժողովի կողմից խնդրի վերջնական կարգավորումը։ Ավելին՝ Ղարաբաղի՝ որպես վիճելի տարածք լինելու խնդիրն արձանագրված է Ազգերի լիգայի՝ Ադրբեջանի անդամակցության հայտի մերժման մեջ։ Հետևապես՝ Լեռնային Ղարաբաղի առումով ևս չկա միջազգային կամ միջպետական իրավական որևէ ուժ ունեցող կարգավորում, որը կհաստատի 1918-1920 թվականների Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի օրինական իշխանությունը։ Եթե մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը տվյալ խնդրին տրված լիներ տրամաբանական հանգուցալուծում, ապա 1921 թվականի հունիս-հուլիս ամիսներին այն չէր դառնա ներբոլշևիկյան քննարկման առարկա։

Այսպիսով՝ պետք է փաստել, որ Ադրբեջանի տարածքային ընդգրկման իրավական հիմքերն արտահայտող փաստաթղթերն ու դրանց դրույթները վիճարկում են ինչպես Նախիջևանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ոչ միայն ներկայիս իրավաքաղաքական, այլև՝ պատմական պատկանելությունն Ադրբեջանին։