Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Հասարակություն

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիներին, որ չեն մոռացել վերցնել ՀԴՄ կտրոնը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթացել դպրոցաշինության և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ ներկայացվել է նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց 432 աշակերտ հզորությամբ։ Դպրոցի կառուցումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել է 2023-2025թթ.:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին հոյակերտ դպրոցի բացման առիթով և ուրախությամբ արձանագրել, որ երեխաներն ուսումնառությունը շարունակում են այս դպրոցում։ «Ընդհանրապես ինչքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ դպրոցաշինությունը կրթական գործընթաց է, և այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է իրականացվող աշխատանքների որակի, ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև դպրոցի հետագա կառավարման կարևորության մասին: Վարչապետը նշել է, որ հենց դպրոցներում է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը և հիշեցրել ուղերձը՝ լավ սովորի, որ լավ ապրես:

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկա, որտեղ ծանոթացել է իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.:

Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021թ. -2025թթ.:

Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում վարչապետը շրջել է կրթական հաստատությունում, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացված շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «Թվով 22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025թթ.:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ Լուսակն գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ ունի դպրոց իր լաբորատորիայով ու սարքավորումներով, ինչը նշանակում է, որ կրթության հավասար հասանելիություն է ապահովված: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս դպրոցը, իրական Հայաստանի դպրոցը, Չորրորդ հանրապետության դպրոցը ոչ թե պետք է երեխաների համար զարգացման առավելագույն նշաձող ֆիքսի, այլ ընդհակառակը՝ երեխաների զարգացման առավելագույն շեմը վերացնի:

Վարչապետի խոսքով, դպրոցում կա սովորելու, ստեղծագործելու, խաղալու, ընկերություն անելու, կյանքի մասին մտածելու, շփվելու հնարավորություն: «Դպրոցը կյանքի կենտրոն է, դպրոցը գյուղի, համայնքի, բնակավայրի կյանքի առանցք է և պետք է դառնա այդպիսին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին այս հրաշալի առիթով և համոզմունք հայտնել, որ այդ դահլիճում դեռ շատ հանդիպումներ, քննարկումներ կլինեն, և այդ բոլոր քննարկումները կլինեն կյանքի, ապրելու, սովորելու մասին: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք ձեզ դիմավորում ենք «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով, որովհետև իմացեք, ձեր լավ ապրելն ուրիշ որևէ մեկից կախված չի, կախված է միայն ձեզանից, կախված է, թե այսօր դուք ինչով եք զբաղվում, իսկ այսօր դուք հենց բուն գործով զբաղվելու բոլոր պայմաններն ունեք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»։

Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 691 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.: Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 165 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց 576 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման և վերանորոգման աշխատանքներն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

Ազատանի միջնակարգ դպրոցում վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին: «Հենց նրանց ստեղծած արդյունքի, հենց նրանց ստեղծած արժեքի բերումով է, որ մենք հնարավորություն ունենք իրականացնել Հայաստանում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ամենօրյա գնումներն անելիս չեն մոռացել վերցնել ՀԴՄ կտրոնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել. «ՀԴՄ կտրոն վերցնելը նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե, և այս ամեն ինչը ՀԴՄ կտրոնի արդյունքում է»:

Խոսելով կրթության կարևորության մասին, երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է. «Այո, մենք մի ժամանակ ասում էինք կրթության ոլորտի ռազմավարությունը մեզ համար առաջնահերթություն է, հիմա ասում ենք կրթությունը մեզ համար ռազմավարություն է, այսինքն, կրթությունն ինքը ռազմավարություն է և ոչ թե պարզապես կրթության ոլորտի ռազմավարություն ունենք, կրթությունը մեր ռազմավարությունն է շինարարության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է տրանսպորտի ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է անվտանգության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է իրավակարգի ոլորտում, արդարադատության ոլորտում, արդյունաբերության ոլորտում, փոքր և միջին բիզնեսի ոլորտում, ընտանեկան բռնության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Այսօր գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած պրոբլեմների լուծումը կրթությունն է, միայն կրթությունը, բացառապես կրթությունը, ուրիշ լուծում պարզապես չկա, պարզապես ուրիշ լուծում գոյություն չունի»:

Վերանորոգված դպրոցների շարքում է նաև Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոցը, որտեղ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 192 մլն դրամ: Վարչապետին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 435 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Վարչապետը շրջել է դպրոցում և ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 186 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Ախուրյան համայնքն ունի վերանորոգված դպրոց 362 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2024-2025թթ.:

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ երկրի ղեկավարին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքները և ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 228 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 235 աշակերտի համար։ Վերանորոգման աշխատանքներն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2024-2025թթ.: