Մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ, ծեծել, հայհոյել, հարցը հասել է դանակահարության. Բյուրեղավանի փոխքաղաքապետն ու ավագանու անդամը քաղաքացու են ծեծել
24News-ի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել երեկ չէ առաջին օրվա գիշերը։
Գլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ. ծեծել, հայհոյել, հարցն ընդհուպ հասել է դանակահարության:
Մեզ պատմեցին նաև, որ դեռ օրեր առաջ Բյուրեղավանի քաղաքապետի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը հողային հարցերի վերաբերյալ տհաճ քննարկում է ունեցել համայնքի բնակիչ Սուրիկ Թադևոսյանի հետ: Երբ վերջինիս գիշերը հանդիպել է համայնքում տեղադրված սուրճի ապարատներից մեկի մոտ, արհեստական լարվածություն է ստեղծել մանրադրամի վերաբերյալ, ապա վիճաբանել:
Ըստ մեր աղբյուրի՝ արդեն Վարդան Սուքիասյանը թքել է Թադևոսյանի վրա, ինչպես նաև հարվածել:
Նշենք նաև, որ Վարդան Սուքիասյանը ԵԿՄ-ական, Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքիասյանի տղան է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում