Չինաստանն այս տարի 124 մլրդ դոլար է տրամադրել երկաթգծի շինարարության համար
Չինաստանը այս տարի 124 մլրդ դոլար է հատկացրել երկաթգծի շինարարության համար: Նախորդ տարի կառուցվել էր ինը հազար կմ երկարությամբ երկաթգիծ: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Չինաստանն այս տարի շեշտը դնելու է երկաթուղու արագընթաց ցանցի կատարելագործման վրա, կառուցվելու է քաղաքների և արվարձանների միջև երկաթուղի, նաև բեռնատար երկաթգծերի ցանց կձևավորվի և ընդհանրապես երկաթգծերի շահագործման մակարդակը կբարձրանա:
Երկաթուղային ոլորտում ներդրումները անցած տարի Չինաստանում կազմել են 820 մլրդ յուան, նախատեսված էր ծախսել 800 մլրդ յուան, որի արդյունքում սկսել է աշխատել ինը հազար երկարության երկաթգիծ: