Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)
Քաղաքականություն

Միրզոյանը գործնականում խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում․ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը «Դոյչե Վելլեի» հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը պահանջում էր Հայաստանով անցնող եւ դեպի Նախիջեւան տանող երկաթուղու երկայնքով ռուսական ներկայություն, իսկ իրենք՝ Հայաստանի իշխանությունը, դեմ էին «արտատարածքային» տրամաբանությանը: Միրզոյանը ասում է, որ Թրամփի ուղին միջանցք չէ:

Սա, իհարկե, ներկայացնում եմ որոշակի համառոտ:

Միրզոյանը գործնականում կամա, թե ակամա խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում, այդպիսով իր համար ստեղծելով հայտարարության մյուս՝ դրան նախորդող ութ կետերի հարցում իր մանեւրի դաշտն ու հետագայում դրանց ապամոնտաժման միջավայրը:

Ես այս մասին խոսել եմ քանիցս, որ Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի, իհարկե,  Արեւմուտքից:

Իսկ ինչպե՞ս պետք էր տորպեդահարել այդ կետը: Այո, մի կողմից նպաստել Հայաստանում քարոզչական լայն ալիքին, որն այդ կետը ներկայացնում էր որպես «միջանցք», այդպիսով ըստ էության Փաշինյանին  ստիպելով կա՛մ հեռանալ այդ կետից, կա՛մ օգնելով հեռանալ: Իսկ մյուս կողմից էլ դնել այնպիսի պահանջներ, որոնք, այսպես ասած, կլինեին անընդունելի: Հնարավոր երկաթուղու կամ ճանապարհի երկայնքով ռուսական ներկայության մասին ադրբեջանական պնդումը հենց այդ շարքից է:

Հարց կառաջանա, իսկ ռուսնե՞րը: Ի՞նչ ռուսները: Եթե, օրինակ, Ադրբեջանն ասում է, թե՝ ոչ, ես չեմ վստահում Հայաստանին եւ իմ երաշխիքը ռուսական ներկայությունն է, ի՞նչ պետք է անեին ռուսները, Բաքվին համոզեին, որ հրաժարվի՞ այդ մոտեցումից: Իհարկե ոչ, որովհետեւ ռուսները ուկրաինական ուղղությամբ լիցքավորվող զարգացումների հարցում ունեին Բաքվի հետ դեռեւս անելիք իրենց առեւտուրը, որ ամբողջացրին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով՝ Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ:

Հետեւաբար, ռուսներն ավելի շատ մտածելու էին իրենց համար այդ մեծ խնդրի, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փրկելու մասին: Այդ կետը մեզ էր պետք փրկել՝ Արցախը պահելու համար, կամ Արցախը պահելու իրատեսական հնարավորությունները պահպանելու համար:

Մինչդեռ մենք չենք «փրկել» 9-րդ կետը, որը, կրկնում եմ, բացարձակապես արտատարածքային միջանցքի մասին չէր: 9-րդ կետը ոչ միայն որեւէ առումով պակաս չէր, այսպես կոչված, Թրամփի ուղղու տրամաբանությունից, այլ ինչ- որ առումով նաեւ ավելի բարենպաստ էր առնվազն ձեւակերպումների իմաստով: Թե ինչով, կներկայացնեմ հաջորդիվ»: