Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ «AZIREX 2025» զորավարժությունները
Հաջողությամբ ավարտվել են Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ անցկացված «AZIREX 2025» համատեղ որոնողափրկարարական վարժանքները։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինծառայողները վարժանքների ընթացքում ճշգրտորեն կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Համաձայն պլանի՝ մասնակիցները փուլային և համակարգված վարժանքների ընթացքում ցուցադրել են մարտական բարձր պատրաստվածություն։
Վարժանքի ղեկավարությունը բարձր է գնահատել անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և պատրաստվածության մակարդակը։ Վարժանքների ավարտին տեղի է ունեցել փոխադարձ նվերների հանձնման արարողություն, և պարգևատրվել են աչքի ընկնող զինծառայողներ։