Մեծամորում 39-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է երկաթե էլեկտրասյուներին և տապալել դրանք․ կա վիրավոր
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Դանիելյանը և Սամվել Պողոսյանը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։