ՄԱԿ-ը Սիրիայի նախագահին հանեց ահաբեկիչների ցուցակից
ՄԱԿ-ը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային հանեց ահաբեկչական ցուցակից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի կողմից վերանայումից հետո:
Այս մասին հաղորդում է mojnews-ը։ Աղբյուրների համաձայն՝ սա նշանակում է, որ ալ-Շարաայի նկատմամբ նախկինում սահմանված բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ ակտիվների սառեցումը, ճանապարհորդության արգելքը և ֆինանսական պատժամիջոցները, վերացվում են։
Կոմիտեի հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերանայումը հիմնված է Սիրիայում նրա քաղաքական դերի նոր գնահատմամբ: