Իրանը սկսել է մաքրել Սպահանի իր միջուկային օբյեկտի թունելները
2025 թվականի սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբ արված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Իրանը սկսել է մաքրել Սպահանի միջուկային օբյեկտի երեք փակված թունելային մուտքերից երկուսը:
Աշխատանքներն իրականացվում են ծանր տեխնիկայի միջոցով, ինչը կարող է վկայել անվտանգ մուտքի նախապատրաստման և հնարավոր ամրացման մասին:
Թունելների հարավային մուտքը մնում է ծածկված։ Թունելի ներքին մասի վնասի չափը մնում է անհայտ: Նաև հայտնի չէ, թե նախորդ հարվածների ժամանակ օգտագործվել են JMEWS մարտագլխիկներով Tomahawk հրթիռներ, թե՞ ոչ:
Հուլիսյան պատերազմից հետո չնայած հյուսիսային մուտքի վերականգնմանը, ներքին տարածք մուտքը մնում է սահմանափակ, ըստ Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի: