Թուրքիան զինք կմատակարարի Սիրիայի՝ ընդդեմ քրդերի
Անկարան մտադիր է տարբեր ռազմական տեխնիկաներ փոխանցել սիրիական բանակին:
Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ Թուրքիան նախատեսում է Սիրիային մատակարարել ռազմական տեխնիկա և կնքել համաձայնագիր, որը թույլ կտա նրան հարձակվել քրդական աշխարհազորայինների վրա Թուրքիայի հետ Սիրիայի ողջ սահմանի երկայնքով: Աղբյուրների համաձայն՝ մատակարարումները կներառեն զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, հրետանի, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր», - հաղորդում է գործակալությունը։
Զենքը կտեղակայվի Սիրիայի հյուսիսում: