Համասը Իսրայելին է հանձնել Գազայում սպանված ևս մեկ պատանդի մնացորդները
Պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերին է հանձնել անկլավում սպանված պատանդի մնացորդներով լի ևս մեկ դագաղ։
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
Տեղեկատվության համաձայն՝ զինվորականները շուտով դագաղը կտեղափոխեն Իսրայելի տարածք, որտեղ դատաբժշկական փորձագետները կբացահայտեն, թե դրանք ում մնացորդներն են: