Թրամփը Զելենսկուն ասել է, որ պատրաստ չէ Կիևին հանձնել «Տոմահավկ» հրթիռներ
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ մտադիր չէ Կիևին մատակարարել հեռահար «Տոմահավկ» հրթիռներ:
Հանդիպմանը ծանոթ երկու աղբյուրներ այս մասին հայտնել են Axios-ին: Նրանց խոսքով՝ Թրամփը հստակեցրել է, որ իր առաջնահերթությունն այժմ դիվանագիտությանն է, և նա կարծում է, որ «Տոմահավկ» հրթիռների մատակարարումը կարող է խաթարել այդ ջանքերը։
«Հակամարտության դիվանագիտական լուծման ԱՄՆ ներկայիս առաջարկը պատերազմն ավարտելն է՝ առաջնագծի սառեցմամբ», - նշում է Axios-ը։ Թրամփը նաև հիշատակել է հակամարտության սառեցման մասին Truth Social-ում իր գրառման մեջ։
«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն, և թող պատմությունը դատի», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։