Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազել են:
WTI տեսակի նավթի գինը մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում նվազել է 1.43 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 37.79 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.34 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 39.79 դոլարի: