Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Բնակչության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, որը թանկացել է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են ամսվա ընթացքում օգտվել այդ ցանկի, ենթադրենք, 30 կամ 40 ապրանքից։ Գնաճի իրենց պատկերացումները կազմում են այդ ապրանքների գների աճով, և շատ հաճախ, երբ պաշտոնական թիվ է հայտարարվում, որ, օրինակ՝ սեպտեմբերին գնաճը կազմում է ընդամենը 3,7 տոկոս, քաղաքացիներից շատերը բողոքում են և չեն համաձայնում, քանի որ իրենց գնած ապրանքների գները միջինում ավելի շատ են աճել։

Խնդիրը գնաճի բաշխվածությունն է։ Իսկ դա, ցավոք, Հայաստանում այս տարվա ընթացքում բավականին մտահոգիչ է։ Այդ գնաճը հիմնականում ապահովել է սնունդը, մասնավորապես 5,2 տոկոս է կազմել սննդի գնաճը։ Գնաճ ունենք տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթություն՝ 8,2, տրանսպորտ՝ մոտ 7, միրգ՝ 12, բանջարեղեն, մասնավորաբար՝ վարունգ, լոլիկ՝ 20, նույնիսկ 50, լոբի՝ 15 տոկոս։ Տեղում արտադրված որոշ մրգեր անցած տարվա համեմատ թանկացել են նույնիսկ մոտ 20 տոկոսով, այդ թվում՝ խաղողը, չնայած խաղողի արտադրության ծավալները ավելացել են Հայաստանում։ Մարդիկ այս ապրանքներից ու ծառայություններից ամեն օր են օգտվում, և թանկացումը միանգամից զգում են։ Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, իսկ սնունդը թանկացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։ Ընդգծում է՝ այս իրավիճակում մարդիկ միանգամից զգում են իրենց կենսամակարդակի էական վատթարացում և դժգոհում ապրանքների գնաճից։

Գնաճի պատճառներն, ըստ տնտեսագետի, հիմնականում ներքին են։ «Գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատումներ ունենք առանձին ուղղություններով՝ հաշվի առնելով վերջին տարիների բացասական միտումները գյուղատնտեսության ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնը հարկային քաղաքականությունն է։ Հունվարի 1-ից պետությունը կրկնակի ավելացրեց շրջանառության հարկը, այն հինգից դարձել է տասը տոկոս։ Նույնիսկ գյուղմթերք և առանձին այլ մթերքներ վաճառողների պարագայում տեղի ունեցավ բավականին էական գնաճ, այսինքն՝ այդ հարկային բեռը դրվեց սպառողի վրա։ Սա իր ազդեցությունը թողեց մեր գնաճային ընդհանուր ֆոնի վրա։ Կարծում եմ՝ գնաճն այս տարվա ընթացքում կպահպանվի պաշտոնական թվերի՝ երեք-չորս տոկոսի շրջանակում, որը նախանշված գնաճի մակարդակի չափ է։ Այս տարի նախատեսել են երեք տոկոս՝ գումարած-հանած մեկ տոկոս։ Բայց նշենք այն, որ կառավարությանը ձեռնտու է գնաճը։ Բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր է հավաքագրում։ Սովորաբար տարեվերջին ունենում ենք որոշակի գնաճ, գնաճի արագացում, որը նրանց թույլ է տալիս լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել, մաքսատուրքերը լրացուցիչ ավելացնել և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպե՞ս պետք է պետությունը զսպի կամ մեղմի գնաճը։ «Կենտրոնական բանկն է Հայաստանում գնաճի համար պատասխանատուն։ Այն իր դրամավարկային քաղաքականության գործիքներով պետք է փորձի ունենալ կարգավորվող գնաճ, այս տարվա համար երեք տոկոս է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-իջեցնելով կարող է փորձել կարգավորել գնաճը։ Բարձրացնելու պարագայում զսպում է գնաճը, իջեցնելու պարագայում խթանում է այն։ Վերջին ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է մի մակարդակի վրա՝ 6,75 տոկոս, փորձելով խթանել կամ պահպանել այն գնաճային ֆոնը, որը կա այս տարվա ընթացքում, որովհետև դա տնտեսության համար որոշակի ակտիվություն է ապահովում։ Գնաճի վրա էական ազդեցություն ունի կառավարությունն՝ իր տնտեսական, սոցիալական ծրագրերով, արտադրության ծավալը, գյուղատնտեսությունը խթանելով, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ։ Երբ կառավարությունն ավելի արագ է բարձրացնում, ասենք, թոշակները, քան արտադրության ծավալը կամ արտադրողականությունն է գյուղատնտեսության ոլորտում ավելանում, ապա ունենում ենք գնաճ։ Սրանք իրար հետ փոխկապակցված պրոցեսներ են, որոնք կարող են ազդել գնաճի վրա։ Եվ նաև մրցակցության հանձնաժողովը պետք է կանխի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գերշահույթ ստանալու մոլուցքը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում