Կոլումբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել. կան վիրավորներ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ վիրավորելով չորս ոստիկանի։
Քաղաքապետ Կառլոս Ֆեռնանդո Գալանը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ «Ես հրահանգել եմ ոստիկանությանը միջամտել ԱՄՆ դեսպանատան տարածքում, որտեղ հանցագործները, որոնցից մի քանիսը գլխարկներով էին, հարձակվել են դեսպանատան վրա՝ օգտագործելով պայթուցիկներ և քարեր։ Չորս ոստիկան վիրավորվել է», - գրել է քաղաքապետը։
Նախագահ Գուստավո Պետրոն նշել է, որ հրամայել է առավելագույն պաշտպանություն ապահովել ամերիկյան դիվանագիտական առաքելության տարածքում։ «Դեսպանատունը պաշտպանված է, ինչպես խոստացել էի։ Կոլումբիան կատարում է իր միջազգային պարտավորվածությունները», - հայտարարության մեջ ասել է Կոլումբիայի առաջնորդը։