Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Վեհափառին կկալանավորե՞ն, թե՞ կդրդեն հրաժարականի. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորների դեմ Փաշինյանի սանձազերծած պատերազմը մոտենում է վճռական փուլին։ Նախորդ օրը իշխանական աղբյուրները հայտնել էին, որ մինչեւ Էջմիածնի ՏԻՄ ընտրությունները լուծելու են Վեհափառի հարցը, եւ երեկ պարզ դարձավ, թե ինչ սցենարով։ Հոգեւորականների ձերբակալություններից ու Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորումից մեկ օր անց՝ երեկ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» կայքը հրապարակեց ձայնագրություն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թ. հոկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից։ Ընդ որում՝ լրատվամիջոցը գրել էր, թե իբր համացանցում է տարածվել, մինչդեռ ֆեյք օգտատիրոջ միջոցով տարածել էին, ապա առաջինը տեղադրել հիշյալ կայքում։ Աղան աբեղան Եկեղեցու դեմ ելած երկրորդ հոգեւորականն է, Արամից բացի:


Զրույցում նախկին գավազանակիրը բողոքում է, որ իրեն վատ տեղ են ուղարկել ծառայելու, եւ Վեհափառն իրեն ասել է. «Ընտանիքիդ վերցրու, գնա՝ Նիկոլի դեմ ցույց արա... Նիկոլը մեղքի խորհրդանիշ է»։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ գլխավոր դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա: Ուշագրավ է, որ 2023 թվականը միտինգների առումով ամենապասիվ տարին է եղել, եւ մեկ-երկու հանրահավաք կազմակերպել է «Մայր Հայաստան» կուսակցությունը՝ Արցախի հայաթափման օրերին` սեպտեմբերին։

Այդուհանդերձ, Էջմիածինն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որով չհերքեցին, որ նման խոսակցություն կայացել է, սակայն շեշտեցին․ «Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է՝ վարկաբեկել եւ թշնամանք հարուցել Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումն ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները, հույս ունենք, համարժեք արձագանք կտան»։

Մենք տեղեկացանք, որ երեկվանից ընդդիմադիր ուժերը փորձում են բարձրաստիճան հոգեւորականների հետ ճշգրտումներ անել՝ ինչպես կարող են խոչընդոտել Վեհափառի եւ Էջմիածնի դեմ հարձակումը, թույլ չտալ, որ նրան էլ բերման ենթարկեն, քանի որ Մայր Աթոռից Միքայել Աջապահյանին ժամեր շարունակ մարդկանց հոծ բազմությունը թույլ չէր տալիս բերման ենթարկել, եւ իրավիճակը հանգուցալուծվեց միայն այն ժամանակ, երբ կաթողիկոսի հորդորով Աջապահյանը հանձնվեց։ Վեհափառը, մեր տեղեկություններով, իր գավազանակիրների միջոցով փոխանցել է, որ պետք չէ ժամանակից առաջ ընկնել, հատկապես, որ դասական առումով այլեւս գրոհ չի լինելու, իրենց ետեւից իրավապահներն են գնալու։ 

ՀԱԵ-ում կարծում են, որ եթե նախկինում Վեհափառի՝ Մայր Աթոռում գտնվելու դեպքում միայն կարելի էր «սպասել»  իշխանության գրոհին, ապա հիմա ամեն վայրկյան պետք է սպասել «անցանկալի հյուրերի»` դիմակավորված կամ բաց դեմքերով օպերատիվ աշխատողների, որոնք 37 թվի ոգով կարող են գնալ ցանկացած անձի ետեւից։ Իշխանական շրջանակներից էլ տեղեկացանք, որ չի բացառվում՝ մինչեւ Վեհափառին հասնելը գուցե Մայր Աթոռի այլ առանցքային հոգեւորականներ եւս կալանավորվեն, որ Եկեղեցու կառավարումը կաթվածահար լինի, եւ Գարեգին Բ-ն ինքնակամ հրաժարվի աթոռից, քանի որ կալանքը չի ենթադրում տիտղոսազրկում․ եթե անգամ նրան ձերբակալեն, նա բանտում էլ կշարունակի լինել Հայոց կաթողիկոս։

Oրեր առաջ կաթողիկոսի քրոջ որդուն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, Հովհաննավանքի հոգեւոր հովիվ տեր Արամի ցուցմունքով կալանավորեցին ճիշտ նույն մեղադրանքով, որը հիմա նախապատրաստում են Վեհափառի համար։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով, եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով: Ուշագրավ է, որ անգամ այս պայմաններում Եկեղեցին երեկ էլ մնաց «կառուցողական դաշտում» եւ կտրուկ քայլերի չգնաց: Եկեղեցու մի քանի սպասավորներ ընդամենը հայտարարություններ, գրառումներ արեցին, որ 2018 թվականին եւս մասնակցել են հեղափոխական միտինգներին։ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Տեր Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը, օրինակ, հայտարարություն էր տարածել ու պատմել 2018-ի մայիսի 20-ին աթոռանիստում տիրող տրամադրությունների եւ հանրահավաք գործուղվելու մասին։

«Այդ օրը ներկայիս իշխանության ներկայացուցիչները փողոցում էին եւ ընդդիմադիր ցույց էին անցկացնում։ Քանի որ օրը կիրակի էր, ես հոգեւոր եղբայրներիս հետ քայլում էի դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Պատարագին մասնակցելու համար։ Նոր էինք մտել Տաճար, երբ հանկարծ ներս մտավ Վեհի գավազանակիրը՝ ինձ եւ մի քանի հոգեւոր եղբայրներիս շտապ հրավիրելով Վեհարան՝ Հայրապետի մոտ։ Երբ ներս մտանք, Հայոց Հայրապետը նորություններով անհանգստությամբ հետեւում էր փողոցում տեղի ունեցող իրադարձություններին։ Ն. Փաշինյանին ձերբակալել էին, եւ ցուցարարները վրդովված ու շիկացած մթնոլորտում այս ու այն կողմ էին քայլում՝ պատրաստվելով տեղափոխվել Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի առջեւ՝ Ն. Փաշինյանին ազատելու պահանջով, քանի որ լուր էր տարածվել, թե վերջինս այնտեղ է ձերբակալված։ Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ էր, իսկ Վեհը՝ մտահոգ՝ ցուցարարների եւ ոստիկանների պոտենցիալ բախման վտանգով։

Հայրապետը՝ որպես բոլորի հոգեւոր հայր, անհանգստությամբ խոսելով իրավիճակի մասին, նշեց, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու բախում եւ արյունահեղություն ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ Այդ պահին միմյանց նայելով՝ միաբան եղբայրներով մտքեր փոխանակեցինք, եւ Հայոց Հայրապետին ասացի․ «Վեհափառ, ուրեմն ինչո՞ւ ենք սպասում, հապաղում ենք»։ Եվ արագ ուղեւորվեցինք ցուցարարների մոտ»։