Վրաստանում խուզարկություններ են անցկացվել երկրի նախկին վարչապետի, նախկին պաշտոնյաների տներում
Վրաստանում խուզարկություններ են անցկացվել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի և ևս ութ անձանց տներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ գումար կանխիկ գումար։