Արագածոտնի թեմի առաջնորդի օրհնությամբ կմատուցվի պատարագ
Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել․
«Սիրելինե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է չորս Ավետարանիչների տոնը:
Այս առիթով, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:
Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- նշվում է հայտարարության մեջ։