Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ բռնություն է գործադրվել. «Փաստինֆո»
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
«Մեր աղբյուները հայտնում են, որ դատարանի մոտ մասկի շոուի ցուցադրումից հետո Կոչուբաեւի նկատմամբ ավտոմեքենայի մեջ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ ՔԿ տանելու ճանապարհին։
Ավելին՝ նրան նկարահանել են նաեւ շենքի մոտ՝ գրեթե ծնկած։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բեմականացման նկարահանման առաջին փորձից դժգոհ են մնացել ու եւս մեկ շրջապտույտ տվել, ապա նորից պառկեցրել՝ նկարահանելու համար։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՔԿ, առայժմ պատասխան չկա»,-գրում է աղբյուրը։