Պուտինը կկարողանա մուտք գործել և դուրս գալ Հունգարիա առանց խոչընդոտների. Սիյարտո
Հունգարիան հարգանքով կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա մասնակցի գագաթնաժողովին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: Նա նշել է, որ Պուտինը կկարողանա մուտք գործել և դուրս գալ Հունգարիա առանց խոչընդոտների։
«Իհարկե, մենք՝ Բուդապեշտում, պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ պայմանները, որպեսզի ամերիկացի և ռուս նախագահները կարողանան բանակցություններ վարել անվտանգ և հանգիստ միջավայրում։ Հունգարիան Եվրոպայի ամենաապահով երկիրն է և աշխարհի ամենաապահով երկրներից մեկը», - ասել է Սիյարտոն: