Բաքվի դատարանում այսօր ներկայացվել են Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի և Դավիթ Բաբայանի վերաբերյալ փաստաթղթեր
Բաքվի ռազմական դատարանում ապօրինի գերեվարված հայերի դեմ հարուցված շինծու քրեական գործի վերաբերյալ լսումները շարունակվել են փաստաթղթերի ընթերցմամբ։
Դատարանը վերանայել է Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի և այլոց հետ տարբեր առցանց հարթակներում հարցազրույցների, հանդիպումների ժամանակ արված հայտարարությունների և սոցիալական ցանցերում գրառումների վրա հիմնված փաստաթղթերը։
Փաստաթղթերի համաձայն՝ այս հարցազրույցները, հայտարարությունները, ելույթները և հրապարակումները իբր պարունակում են ժողովուրդների միջև էթնիկ, ազգային և կրոնական ատելության կոչեր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պնդումներ և այլ քրեական տեղեկություններ, ինչպես նաև պատերազմի և ահաբեկչական գործողությունների կոչեր։