Բանակցությունները երկար ժամանակով հետաձգելու հարցը չի քննարկվում. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հաջորդ գագաթնաժողովի ամսաթվերը դեռևս որոշված չեն, սակայն նախագահները հանձնառու են հանդիպման անցկացմանը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները կղեկավարեն նախապատրաստական աշխատանքները. Լավրովը և Ռուբիոն նախ հեռախոսազրույց կունենան, ապա՝ անձնական հանդիպում։
Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ, սակայն բանակցությունները երկար ժամանակով հետաձգելու հարցը չի քննարկվում։