Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումն արարք էր՝ ընդդեմ ողջ համայնքի․ փաստաբան
Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվեց 2 ամսով
Փաստաբանը կալանավորվեց քննիչների, դատախազների և դատավորների անարդար մոտեցումները քննադատելու պատճառով, կալանավորվեց միջին ծանրության հանցանքի աբսուրդային մեղադրանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Կոչուբաևի խնամքին գտնվող անձանց, հազարավոր ուսանողների, հարյուրավոր վստահորդների և գիտական աշխատանքների ճակատագրերը դատավոր Մասիս Մելքոնյանին չեն հետաքրքրում։ Ընդամենը մեկ ժամով առանձին սենյակ հեռանալուց հետո դատավորը վերադարձավ միջնորդությունը բավարարելու, երկամսյա կալանք նշանակելու և տեսակցություններն արգելելու որոշմամբ։
Թվով 24 պաշտպանների ելույթներն ու հարցադրումները վերջինիս մոտ գեթ մեկ հարց չառաջացրին։
Սա արարք էր ընդդեմ ողջ համայնքի։ Փաստաբանի դիրքը, դերն ու հեղինակությունը փաստացի արժեզրկվեց»: