Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Վեհարանը գրոհելու հարցը կրկին օրակարգում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է Եկեղեցու դեմ պատերազմի վճռական փուլի մեկնարկը հայտարարել։ Արագածոտնի թեմում նախօրեին իրականացված քրեական հետապնդումները, կարելի է ասել, ստուգողական մարտեր էին` մեծ գրոհի նախերգանքը, որը Փաշինյանը մտադիր է առաջիկայում իրականացնել Վեհարանի դեմ։ Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, ինչը չնայած խիստ բացասական է, բայց Փաշինյանն ամեն ինչ դատում է նրանով` մարդիկ փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ։


Մեզ ասացին, որ զուգահեռաբար Էջմիածնի ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին է հանձնարարել՝ հարցում անցկացնել եւ իրեն վիճակագրություն ներկայացնել, թե աթոռանիստ Էջմիածնում բնակիչների քանի տոկոսն ինչպես կընդունի Վեհարանից «Կտրիճ Ներսիսյանին» հեռացնելու գործընթացը։ Հայ առաքելական եկեղեցուն ձայնազրկելու պահանջն Ադրբեջանից հնչում է արդեն մոտ մեկուկես տարի, Ալլահշուքյուր Փաշազադեն Հայաստանյայց առաքելական եկեղեցուն մեղադրում է ռեւանշիզմ քարոզելու, խաղաղության գործընթացը տորպեդահարելու մեջ, քանի որ Վեհափառը եւ Մայր Աթոռը ներքին եւ արտաքին լսարաններին ներկայացնում են Արցախի ճակատագրի, գերիների ազատ արձակման, արցախցիների վերադարձի եւ այլ թեմաներ։ Մի քանի օր առաջ էլ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Փաշազադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել, որ «ապակառուցողական քարոզչության միջոցով» Էջմիածինը խաթարում է խաղաղության գործընթացը։ Իրականում խնդիրն առավել խորքային է` Ադրբեջանը որոշել է Հայաստանում ոչնչացնել ազգային ցանկացած բան՝ Արարատ սարից մինչեւ «Արեւմտյան Հայաստան» եզրույթն ու ցեղասպանության հարցը, իշխանականները խրտնում են «Արցախ» բառից, գերիներով չեն զբաղվում, իսկ Եկեղեցին դարեր շարունակ հայապահպան գործունեությամբ է զբաղվել, անգամ այն ժամանակ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը։

Սա Ալիեւի համար սկզբունքային պահանջ է, եւ նա ամեն ինչ անելու է, որ իր ուզածին հասնի: Սրանով է պայմանավորված այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած կեղտոտ արշավը հոգեւոր դասի դեմ։ Հակաեկեղեցական վարքագծին իշխանականները, իհարկե, փորձեցին արդարացում տալ, այն փաթեթավորել տարբեր շղարշների ներքո. սկզբում Վեհափառի եւ այլ եպիսկոպոսների՝ կուսակրոնության ուխտը խախտելու հարցն էին օրակարգում պահում, ապա` իբր Եկեղեցին միջամտում է քաղաքականությանը, հետո` մոմ են վաճառում, հարկեր չեն տալիս, եկեղեցիները չուլան են սարքել եւ այլն: Սակայն հոգեւոր դասը տեղի չտվեց իշխանականների հոգեբանական տեռորին, ինքնակամ հեռացողներ չեղան, ու Փաշինյանը ստիպված եղավ անցնել կտրուկ գործողությունների։ Կալանավորվեցին Բագրատ եւ Միքայել սրբազանները, նախօրեին` Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, որին մեղադրում են այն բանում, թե իբր քահանաներին հարկադրել է՝ մասնակցել ընդդիմության հավաքներին։ Մեզ պատմեցին, որ բերման ենթարկված շուրջ մեկ տասնյակ քահանաների նկատմամբ հոգեբանական ծանր գրոհ են ձեռնարկել՝ փորձելով ցուցմունք կորզել թեմի առաջնորդի դեմ, սակայն չի ստացվել։ 

Այդուհանդերձ, Փաշինյանը Եկեղեցին հպատակեցնելու այլ կարեւոր պատճառներ էլ ունի ու հենց դրա համար է ուզում մինչեւ Էջմիածնի ընտրությունները՝ նոյեմբերի 16-ը, լուծել այդ հարցը։ Նա կարծում է, որ եթե իրեն հաջողվի հաղթել Եկեղեցու դեմ պատերազմը, ապա Հայաստանում գործող բոլոր մյուս քաղաքական-հասարակական ինստիտուտներն այլեւս կհնազանդվեն, կհաշտվեն իր վերարտադրվելու մտքի հետ, եւ հասարակությունն էլ, ըստ այդմ, այլեւս կհասկանա, որ Նիկոլն «անպարտելի է», նրա դեմ «խաղ չկա», եթե անգամ Եկեղեցու պես՝ դարերով անպարտելի կառույցը խոնարհվեց: 2026 թվականի ընտրություններին հաղթելու միակ տարբերակը հայ ժողովրդին վերջնականապես կոտրելն ու հուսահատեցնելն է, որ իր դեմ տրամադրված զանգվածը չգնա ընտրության եւ չխանգարի, որ իր զոմբիները միայնակ իշխանություն ձեւավորեն երկրում:

Ասում են՝ Մեխակյանը շատ ծանր է տարել Փաշինյանի հանձնարարությունը, փորձել է փակել հարցը՝ ասելով, որ մեծ մասը, իր կարծիքով, չի ողջունելու Վեհարանը գրոհելու քայլը, սակայն Փաշինյանը չի նահանջել եւ ասել է, որ սպասում է հարցման պատասխանին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարեց, թե վեհարանն ազատագրվելու է իր առաջնորդությամբ` այնպես, ինչպես 2018-ին Սերժ Սարգսյանին է հեռացրել։ Ոմանք չեն բացառում, որ Էջմիածնի ընտրությունների քարոզարշավի ժամանակ գուցե փորձեն երթով շարժվել դեպի Մայր Աթոռ։ 

ՀԳ․ Ի դեպ, պատահական չէ, որ մի քանի օր առաջ՝ մինչեւ Արագածոտնի թեմի նկատմամբ հետապնդումները, իշխանության կցորդ Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով առաջադրված քաղաքապետացու Հարություն Մկրտչյանը հայտարարել էր՝ եթե իշխանությունը որոշի ազատել վեհարանը, ապա ինքը թայմաութ կվերցնի քարոզարշավից եւ կմիանա նրանց։