Գրետա Թունբերգը պատմել է, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել իսրայելցի զինվորները
Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը պնդում է, որ «Սումուդ» նավատորմի անդամների ձերբակալությունից հետո իսրայելական բանտում ենթարկվել է դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Նա այս մասին խոսել է Aftonbladet-ին տված հարցազրույցում։
Ըստ Թունբերգի՝ իսրայելցի զինվորները ձերբակալության ընթացքում և դրանից հետո չափազանց ագրեսիվ են եղել: «Նրանք ինձ մի կողմ քաշեցին, Իսրայելի դրոշ նետեցին ինձ վրա, ծեծեցին և հարվածեցին», - ասել է ակտիվիստը։
Թունբերգը նաև պնդում է, որ զինվորները բազմիցս վիրավորել են իրեն՝ իր հասցեին նսեմացնող արտահայտություններ ասելով և ոչնչացրել են նրա անձնական իրերը։
«Նրանք վերցրին իմ ճամպրուկը և դուրս նետեցին այն ամենը, ինչ կարծում էին, թե կապված է Պաղեստինի հետ: Այնուհետև նրանք դանդաղորեն կտրատեցին այդ իրերը դանակով», - հավելեց նա։