Սողանքներ և ջրհեղեղ Մեքսիկայում. կա 70 զոհ և 70 անհետ կորած մարդ
Մեքսիկայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, ևս 72-ը անհետ կորած են։
El Universal-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային քաղաքացիական պաշտպանության համակարգող խումբը:
Պուեբլա նահանգում տուժել է 23 համայնք, կա 18 զոհ և 5 անհետ կորած, Վերակրուսում՝ 40 համայնք, կա 30 զոհ և 18 անհետ կորած, իսկ Իդալգոյում՝ 28 համայնք, որտեղ կա 21 զոհ և 49 անհետ կորած:
Ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ տուժել է ընդհանուր առմամբ 108 համայնք: