Թրամփը նշել է, թե երբ և որտեղ կհանդիպեն ինքն ու Պուտինը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Բուդապեշտում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Նա այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տանը՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին։
«Ես կասեի, որ հանդիպումը կկայանա մոտ երկու շաբաթվա ընթացքում՝ շուտով», - ասել է ամերիկացի առաջնորդը։