Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 382.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.78 դրամ (աճել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-444 դրամով, վաճառվում է 447–453 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.72-4.79 դրամով, վաճառվում է 4.89-5.03 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:
Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 448 դրամով:
Ռուբլին գնվում է 4.73-4.75 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: