Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ Դեմոյան
Հասարակություն

Վենետիկի հանձնաժողովի կարծիքում կարմիր թելով անցնում է` հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը չի կարող արգելվել, առավել ևս չի կարող քրեականացվել. Սոս Հակոբյան

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ։

Նախ, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա քննարկել է «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել» եզրույթի իրավական որոշակիության սկզբունքի և հավաքների ազատության հիմնարար իրավունքի խախտման կոնտեքստում:

Երկրորդ, Հանձնաժողովի կարծիքում կարմիր թելով անցնում է հետևյալ էական միտքը։ Հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը, այնքանով, որքանով դա ավելի է պարզեցնում և հնարավոր դարձնում մարդկանց մասնակցությունը այդ հավաքին, չի կարող արգելվել (առավել ևս չի կարող քրեականացվել)։ Հանձնաժողովը նշել է, որ հավաքի կազմակերպման հետ կապված կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքները խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի անքակտելի մասն են կազմում։

Հանձնաժողովի կարծիքով, լոգիստիկ աջակցությունը՝ տրանսպորտ տրամադրելը, սնունդ, կեցություն ապահովելը, կամ գլխավոր բանախոսներին վճարելը խաղաղ հավաք անցկացնելու սովորական միջոցներ են։ Հանձնաժողովը նշել է նաև, որ հավաքի կազմակերպչին պատժելը՝ հավաքի մասնակիցների նյութապես շահագրգռելու համար ուղղակիորեն խախտում է հավաքների ազատությունը։

Մեկ այլ կարևոր միտք է բխում նշյալ կարծիքից։ Հանձնաժողովը պետության դերը նման հարցերի կարգավորման դեպքում առավելապես վերագրում է ֆինանսական միջոցների թափանցիկության և քաղաքական մրցակցության ապահովման խնդրին։ Պարզ ասած, որ, մի կողմից հնարավոր լինի հասկանալ, թե ով է ֆինանսավորում քաղաքական արշավը, իսկ մյուս կողմից՝ զսպել անսահմանափակ ռեսուրսներ ունեցող անհատներին, օտարերկրյա ուժերին և այլ սուբյեկտներին շատ փողի միջոցով այլ քաղաքական դերակատարներին լռեցնելու և անկարևոր դարձնելու փորձերը։ ԱՅՍ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԷԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔՈՎ ԱԿՏՈՒԱԼ ԵՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՍՔՈՒՄ։

Ամփոփելով, Հանձնաժողովը եզրակացրել է, որ նյութապես շահագրգռելու ձևակերպումը խնդիր ունի իրավական որոշակիության հետ, կարող է պատճառ հանդիսանալ պետության կողմից կամայական մեկնաբանման և կիրառման՝ ոչ իրավաչափորեն զսպելով և խոչընդոտելով միջազգային հիմնարար նորմերով սահմանված հավաքների ազատության հիմնարար իրավունքը»։