Հրեշին հաղթելու ժամանակն է. Նաիրի Հոխիկյան
Վերջացած է ցանկացած խոսակցություն արդարության ու ժողովրդավարության մասին այն երկրում, որի քաղաքացիները նախապես գիտեն, թե դատարանը ինչ որոշում է կայացնելու ընդդիմադիր ազգային գործիչների կամ հոգևորականների նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը:
«Եթե քաղաքացիները արդարադատություն և օրենքի իրավունք չեն սպասում դրա համար նախատեսված դատարանից ու դատավորներից, ապա մեռած է երկրի ներքին համերաշխության, ապագայի հետ հույս կապելու և առաջընթացի հնարավորությունը։
Այդ ամենը ունի մեկ մեղավոր' կառավարությունը և նրա վերևում կանգնած հրեշը։
Հրեշը կերել է հայրենիքը, կերել է դատավորներին, կերել է ոստիկաններին, կերել է ամոթը, կերել է բարոյականությունը, հիմա փորձում է ուտել եկեղեցին ու ամբողջովին ուտել Հայաստանը, և այդ ընթացքում կուտի նաև իր ծառաներին։
Հրեշին հաղթելու ժամանակն է»: