Ում Փաշինյանը փորձում է վնասել, բարձրացնում է նրա շանսերը. «Հայաքվե»
«Հայաքվե»֊ի հարցումները ցույց են տալիս, որ ում Փաշինյանը փորձում է վնասել, բարձրացնում է նրա շանսերը:
• Օրինակ, Գյումրու ավագանու վերջին ընտրություններում անսպասելիորեն շատ ձայներ հավաքեց Մարտուն Գրիգորյանը: Պատճառներից մեկը կարող էր լինել այն, որ ընտրարշավի վերջին օրը Փաշինյանը որոշեց ազատազրկել նրա ընտանիքի անդամներին` հորն ու որդուն: Դա բերեց ընտրազանգվածի աչքերում Գրիգորյանի վարկանիշի բարձրացմանը:
Փաշինյանն այդ իմաստով արդեն այնքան վատ հեղինակություն է վայելում, որ երբ նա թիրախավորում է մեկին, միայն նրա վարկանիշն է բարձրացնում։ Այնպես որ, ազատազրկման գործիքն էլ է սպառվել:
Ամենաամոթալին այն է, որ ամիսներ անց դեռևս շարունակում են փակի տակ մնալ Հայ Առաքելական եկեղեցու (արք)եպիսկոպոսներից արդեն իսկ երեքը: