Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց 30 օրով
Դատավոր Վահե Դոլմազյանը շուրջ երկու օր քննելուց հետո որոշեց երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով։ Այս մասին դատարանում հավաքված նրա կողմնակիցներին հայտնել են փաստաբանական խմբի ներկայացուցիչները։
Դատարանը հիմնավոր չի համարել Սամվել Կարապետյանին դատախազության կողմից մեղսագրվող փողերի լվացման ու տնտեսական հանցագործությունների մասով մեղադրանքները ու կալանքի երկարացման համար իբրև հիմք է ընդունել իբր սահմանադրական կարգի տապալման կոչը։