Ադրբեջանն առաջիկա 3 տարում օկուպացված Արցախում կծախսի մոտ 8 միլիարդ դոլար
2026-2029 թվականներին Ադրբեջանի պետական բյուջեից նախատեսվում է ծախսել 13.5 միլիարդ մանաթ կամ մոտ 8 միլիարդ դոլար օկուպացված Արցախի վերականգնման և վերակառուցման համար։
Այս մասին նշված է Ադրբեջանի Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «2026-2029 թվականների միջնաժամկետ բյուջետային ծրագրում»։
Փաստաթղթի համաձայն՝ այս ծախսերը կկազմեն կապիտալ ծախսերի 23.5%-ը։