Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը
Հասարակություն

Երբ մատնությունը դառնում է ծառայություն

Լրագրող, հաղորդավարուհի Կարինե Վանոսյանը գրում է.

Երբ մատնությունը դառնում է ծառայություն..
 
Ցավալի է, երբ հոգեւորականը իշխանություններին հաճոյանալու համար նախընտրելի է համարում մատնությամբ շահ որոնող «ծառայությունը»։
 
Մեր Հավատքի Տունը մի՛շտ եղել է ու պիտի լինի խաղաղության, խոնարհության եւ հոգեւոր միասնության սրբավայր, իսկ այն հոգեւորականները, որոնք առաջնորդվում են անձնական վախերով, իշխանահաճ հավանություններով կամ ներքին կասկածներով, վաղ թե ուշ հեռանում են այն ճանապարհից, որի ընթացքը տրված է միայն ճշմարիտ սպասավորներին։
 
Ավելի ցավալի է, երբ սքեմակիր Տեր Արամը, Տեր Թադեն, Տեր Տարոնը եւ իրենց նմանները փորձում են սեփական գործակցությունը մատուցել որպես «խոնարհության» օրինակ, մինչդեռ իրականում արդարացնում են այն անարդար բռնությունները, որոնք հենց Աստծո սպասավորների դեմ են ուղղված։
Քահանայական երդումը տրվում է ոչ թե իշխանությունների, այլ Աստծո առջեւ։
 
Եւ երբ հոգեւորականը մատնում է իր հոգեւոր եղբորը՝ հաճոյանալու «հզորներին», ապա նա մատնում է ոչ թե իր հոգեւոր եղբայրներին, այլ Քրիստոսին՝ Նրան, Ում անունով օրհնում է, Ում Խոսքով քարոզում է եւ Ում հավատքի վրա պիտի ամուր կանգնի։
 
Քահանան չի ծառայում իշխանություններին, նա ծառայում է Ճշմարտությանը։
Նրա խոնարհությունը չի կարող վերածվել կեղծ հնազանդության, նրա հավատարմությունը չի կարող չափվել իշխանական հրահանգներով։
 
Այնտեղ, որտեղ հավատքը զիջում է հաշվարկին, սեփական շահերին կամ նեղսրտությանը, ապա սկսվում է հոգեւոր դավաճանությունը։
 
Եկեղեցին դարեր շարունակ դիմակայել է բռնություններին՝ շնորհիվ այն քահանաների, ովքեր ճշմարտության կողմնակից են եղել՝ նախընտրելով նույնիսկ անցնել բազում հալածանքների, բանտարկությունների կամ մահվան վտանգի միջով։
 
Այսօրվա ողբերգությունն այն չի, որ Սրբազան Հայրերին ու քահանաներին ձերբակալում են։
Ողբերգությունն այն է, որ կան այնպիսիք, ովքեր սեփական ձեռքերով են բացում բանտախցի դռներն իրենց հոգեւոր եղբայրների առջեւ՝ իշխանության հանդեպ պարտավորությունների կամ վախերի պատճառով։
Երբ հավատքը դառնում է հարմարավետություն, իսկ ծառայությունը՝ հաշվարկ, քահանայությունը կորցնում է իր սրբությունը։
 
Եւ երբ եկեղեցականը Խաչը կրում է առանց հավատքի, նա այլեւս չի ծառայում Աստծուն, այլ ինքն իրեն։
Այսօր Եկեղեցու ներսում ամենավտանգավոր մարտը արտաքին հալածանքը չի, այլ ներքին դավաճանությունը՝ մատնության սպասարկմամբ։
 
Այն լուռ, քողարկված դավաճանությունը, որ խոսում է «խաղաղության» անունով, բայց ծառայում է այլ տիրոջ շահերին։ Դավաճանություն, որը գործում է ներսից՝ մարելով հոգեւոր լույսը եւ փորձելով բաժանել եղբայրներին ու քանդել միասնությունը։
 
Բայց Աստծո ճշմարտությունը երբեք չի կարող քաղաքականացվել։ Այն վեր է իշխանություններից, վարչակարգերից ու ժամանակներից։
 
Եւ եթե այսօր այդ լույսը փորձում են մարել, ապա մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեռ ունի մեծաթիվ ազնվաշնորհ, անդավաճան հոգեւորականներ, ովքեր երբեք չեն մոռանում, թե Ում առջեւ են ուխտել եւ Ում համար են պատրաստ կրել իրենց սրբագույն ծառայության Խաչը մինչեւ վերջ։