Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը
Հասարակություն

Բաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում

«Գեղարդ» վերլուծական․

Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային Կիպրոս, ՀԿԹՀ) ճանաչելուց։

Օրեր անց՝ ապրիլի 11-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավար Էրսին Թաթարն Ադրբեջանին խորը երախտագիտություն հայտնեց հետևողական աջակցության համար։ Է․Թաթարը նաև շեշտեց, որ «Ադրբեջանը միշտ եղել է Հյուսիսային Կիպրոսի կողքին»։ Կրկնելով «մեկ ազգ, երեք պետություն» ձևակերպումը՝ Է․Թաթարն ընդգծեց Իլհամ Ալիևի ամուր կապերը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ՝ շեշտելով երկկողմ համագործակցության ներուժը հատկապես կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Է․Թաթարը նաև առաջարկեց ընդլայնել համագործակցությունն ակադեմիական և մշակութային ոլորտներում՝ ստեղծելով ուսանողական փոխանակման ծրագիր Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի համալսարանների միջև։

ՀԿԹՀ նախագահի խոսքերը սամարղանդյան հռչակագրի ընդունումից հետո կարող ենք դիտարկել որպես ադրբեջանական աջակցությանն ապավինում՝ հաշվի առնելով ՀԿԹՀ-ին և նրա միջազգային ճանաչման ձգտումներին լիակատար աջակցության վերաբերյալ Իլհամ Ալիևի ապրիլի 9-ի հայտարարություններին արած հղումները։

Նույն ֆորումի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հաստատեց Բաքվի «անսասան աջակցությունը ՀԿԹՀ-ին», իսկ Ալիևն իր հերթին հիշեցրեց իր աջակցությամբ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ) ՀԿԹՀ-ի՝ դիտորդի կարգավիճակ ստանալը։

Ադրբեջանի աջակցությունը ՀԿԹՀ-ին շեշտվել է նաև ապրիլի 9-ին՝ Բաքվի ADA համալսարանում՝ «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումում, ուր Ի․ Ալիևը խոսել է ՀԿԹՀ-ի միջազգային ճանաչմանը լիակատար աջակցելու պատրաստակամության մասին՝ շեշտելով իր հրավերով Է․ Թաթարի մասնակցությունը Շուշիում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին և այնտեղ Հյուսիսային Կիպրոսի դրոշի ծածանման փաստը։

Բաքվի այս և վերջին շրջանի նմանատիպ այլ հայտարարություններ լրացուցիչ ուշադրություն են հրավիրում տարածաշրջանային նորօրյա իրողությունների պայմաններում Հյուսիսային Կիպրոսի անկախության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն ու հնարավոր վարքագծին։

Թեև Բաքուն 2004-2005 թվականներին և հաջորդող տարիներին ամուր կապեր էր հաստատել և բազմաթիվ առումներով ներգրավված էր հյուսիսկիպրոսյան հարցերում, այնուամենայնիվ փաստարկում էր, որ Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման դեպքում Հունաստանն ու եվրոպական այլ երկրներ կհակազդեն՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ Սակայն, ներկայում թուրքական և հյուսիսկիպրոսյան կողմերն ակնարկում են, որ նշված խնդիրն այլևս չեզոքացված է, և իրավական քայլեր են ակնկալում Բաքվից։

Բաքուն, սակայն, դեռ չի շտապում հռետորական, տնտեսական (ներդրումային) և հումանիտար հարթակներից (օրինակ՝ ՀԿԹՀ-ի փաստացի ղեկավարին դոկտորի կոչում շնորհելուց) անցում կատարել դեպի իրավական ճանաչման փուլի՝ խուսափելով Հունաստանի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումից։

Վերջին շրջանի քաղաքական որոշակի աշխուժությունը, որ Բաքուն ցուցաբերում է ՀԹԿՀ-ի հարցում, օրինակ՝ միջխորհրդարանական կապեր, պարբերական փոխայցելություններ, այդ թվում՝ Ստեփանակերտ, Շուշի, աջակցություն միջազգային հարթակներում, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, վկայում են միայն այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել հարաբերություններն Իսրայելի և Թուրքիայի հետ։

Համարվում է, որ Ադրբեջանի ներկայիս այդ քաղաքականությունը պայմանավորված է Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններով։ Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ-ի ճանաչումը հակասում է Կիպրոսի հարցի լուծման արևմտյան «մոտեցմանը» և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին։ Սակայն, Բաքուն չի կարող հաշվի չառնել նաև Թուրքիայի հետ 2021 թվականին կնքած Շուշիի հռչակագիրը, որը, փաստացի, որոշակի անվտանգային ապահովություն է հանդիսանում Ադրբեջանի համար։ Ադրբեջանի նորօրյա վարքագիծը նաև համեմատվում է 1992 թվականի զարգացումների հետ, երբ Հեյդար Ալիևի գլխավորությամբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ճանաչեց ՀԿԹՀ անկախությունը՝ ստանալու Թուրքիայի աջակցությունը ներադրբեջանական քաղաքական դասավորություններում։

Սակայն այսօր Բաքուն ավելին անել մտադիր չէ, քանի որ այսկերպ մի կողմից շարունակում են աճել նրա հանդեպ ՀԿԹՀ անկախության ճանաչման ակնկալիքները, մյուս կողմից կտրուկ գործողությունները կնշանակեն ուղղակի ներքաշում թուրք-իսրայելական «կիպրոսյան» հակամարտության մեջ։

Իսրայելի դեպքում Հյուսիսային Կիպրոսը միջերկրածովյան ու մերձավորարևելյան տարածաշրջաններում իր ռազմաքաղաքական ու տնտեսական ռազմավարական ծրագրերի իրագործմանը սպառնացող կամ սահմանափակող խնդրահարույց կետ է։ Ոչ պատահականորեն՝ հրեական պետության ներկայացուցիչները նույնիսկ առաջ են մղում զենքի ուժով Կիպրոսն ազատագրելու մտադրությունները («Պոսեյդոնի զայրույթ»)։

Մյուս կողմից, վերջին շրջանում Հյուսիսային Կիպրոսում նկատվում է իսրայելական տնտեսական ներկայության աճ, հատկապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում։ Այս տեղեկությունները համադրվում են Ադրբեջանի կողմից հայտարարված ներդրումային ծրագրերի հետ։ Հաշվի առնելով Բաքվի և Թել Ավիվի սերտ հարաբերությունները՝ որոշ փորձագետներ չեն բացառում, որ իսրայելցի ներդրողները Հյուսիսային Կիպրոս են մուտք գործում ադրբեջանական ներդրումների անվան տակ։ Թերևս դրանով կարող է բացատրվել իսրայելական առերևույթ հանդուրժողականությունը ՀԿԹՀ-ի հետ Բաքվի սերտ հարաբերությունների հանդեպ։

Փոխարենը՝ Թուրքիայի կողմից հնչում են անհանգստություններ ՀԿԹՀ-ում Իսրայելի ներկայության աճի առումով։ Թուրքական կողմը Հյուսիսային Կիպրոսում մի կողմից հանդուրժում է իսրայելական ներկայության աճը, մյուս կողմից՝ անհանգստանում՝ այդպես էլ չձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ։ Հենց այստեղ էլ կարող է թաքնված լինել ադրբեջանական գործոնը, որն այս դեպքում հրեա սեփականատերերին օգնում է շրջանցել թուրքական «հակաիսրայելական պատը»։

Հունաստանի հետ համագործակցությամբ՝ Իսրայելը փորձում է ծրագրել Կիպրոսից թուրքական ռազմական ներկայության դուրսբերման դիպաշարեր՝ Թուրքիային մեղադրելով Հյուսիսային Կիպրոսն ու Սիրիան օկուպացնելու մեջ։ Ադրբեջանն այս խնդրահարույց իրավիճակից դեռևս կարողանում է խուսափել՝ թուրքական կողմին շարունակելով «վաճառել» ՀԿԹՀ-ին աջակցությամբ, իսկ իսրայելական կողմին՝ իրավական առումով ՀԿԹՀ-ի չճանաչմամբ։

Ընդ որում՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Բաքուն Հյուսիսային Կիպրոսի թեման արդիական է պահում նաև ներթուրքական զարգացումներից անմասն չմնալու համար։ Հաշվի առնելով, որ թուրքական բոլոր քաղաքական կազմակերպությունները ՀԿԹՀ-ի հարցում գրեթե միևնույն մոտեցումներն ունեն, իսկ Էրդողանի իշխանությունը Թուրքիայում հավերժ չէ՝ Ի․ Ալիևն այդկերպ ակնկալում է Անկարայի վրա ազդեցություն բանեցնելու գործիքակազմ ունենալ նաև Էրդողանից հետո։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի ներկայիս նախագահը դեռ 2005 թվականից էր համոզմունք հայտնում, որ Բաքուն կճանաչի Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։ Արցախի հարցը, սակայն, Բաքվի կողմից հակադարձման խաղաթուղթ է հանդիսացել Անկարայի հետ հարաբերություններում։

Հյուսիսային Կիպրոսի հետ Ադրբեջանի բարձր մակարդակի պաշտոնական շփումները, որոնք 2000-ական թվականների կեսերին որոշակի աշխուժացում էին ապրել, նոր թափ են ստացել 2020 թվականին՝ Արցախյան պատերազմից հետո։ Այս քայլով Բաքուն փորձում է «վարձահատույց լինել» Անկարային՝ Կիպրոսի հարցում աջակցելով թուրքական քաղաքական օրակարգին։

Միաժամանակ՝ ադրբեջանական պաշտոնական և փորձագիտական խոսույթում նկատվում է զգուշավորություն։ Բաքուն մտավախություն ունի, որ Արցախի հարցը Եվրոպական միության և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի համար դեռևս ամբողջությամբ փակված չէ։ Բացի այդ՝ Բաքուն Թուրքիայի առջև շարունակ փորձում է այս մտավախությամբ արդարացնել իր զգուշավոր քայլերը՝ նշելով նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ դեռևս առկա անորոշությունը։

Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչումը կարող է Ադրբեջանի դեմ օգտագործվել որպես անջատողական նախադեպին նպաստող գործողություն և երկակի չափանիշների կիրառում՝ հաշվի առնելով Բաքվի պաշտոնական դիրքորոշումը Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և, ընդհանրապես, պետությունների տարածքային ամբողջականնությունների հարցում։

Թեպետ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի «ամենահավատարիմ» գործընկեր, իրականում գործում է զգուշորեն՝ խուսափելով քայլերից, որոնք կարող են սրել հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Ադրբեջանը հետևողական է նաև Հյուսիսային Կիպրոսի հասարակական և քաղաքական զարգացումներին։ Այս մոտեցմամբ Բաքուն փորձում է ցանկացած հնարավոր անախորժ իրավիճակում Թուրքիայի կենտրոնական իշխանությունների հետ ունենալ քաղաքական «բազմակի խաղի» հնարավորություն՝ տարբեր ուժային բևեռների հետ համագործակցելով և առաջ մղելով սեփական շահերը։

Բաքուն շարունակում է իր բազմակի խաղը խաղալ՝ սեփական օգուտները կորզելով թե՛ Թուրքիա-ՀԿԹՀ գործակցությունից, թե՛ Հունաստան-Իսրայել-Կիպրոս առանցքից և թե՛ Թուրքիա-Իսրայել հակասություններից։ Իսկ մինչ Հյուսիսային Կիպրոսի բնակիչները շարունակում են շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին, ակնկալելով առավել նշանակալի քայլեր հետագա գործընթացներում, էրդողանը վկայակոչում է Ալիևի խոստումները՝ Արցախի հարցում ցուցաբերած իր աջակցությունը մատնանշելով։

Ըստ այդմ՝ հաշվի առնելով վերոնշյալը՝ ադրբեջանական կողմը չի շտապելու պաշտոնապես և դե յուրե ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը՝ հանուն «եղբայրական» Թուրքիայի և ՀԿԹՀ-ի։ Բաքուն նախորդ 20 տարիների օրինակով կշարունակի մոլորեցնել այս հարցի շահառուներին՝ կորզելով հնարավոր բոլոր օգուտները, ի ցույց դնելով ադրբեջանական կեղծավորությունն ու «երախտամոռությունն» իրեն Արցախի գրավման հարցում աջակցած Թուրքիային։