Սթիվ Ուիթքոֆը կարող է հրաժարական տալ
ԱՄՆ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կարող է հրաժարական տալ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր պաշտոնից:
Այս մասին հայտնել են աղբյուրները բրիտանական The Middle East Eye հրատարակությանը։
Անանուն աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆը քննարկում է իր պաշտոնը թողնելու հնարավորությունը, որպեսզի կենտրոնանա սեփական բիզնեսին, քանի որ դիվանագետի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է և նա չունի ազատ ժամանակ զբաղվելու իր ձեռնարկատիրական գործունեությամբ: