Պակիստանն ավիահարվածներ է հասցնում Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին
Պակիստանի բանակը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Այս մասին գրում են աֆղանստական լրատվական կայքերն ու տելեգրամյան ալիքները:
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունները տեղի են ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի Խաիրխանա Կոտալ շրջանում։
Պայթյունների հետևանքով զոհերի, վիրավորների և ավերածությունների մասին դեռևս չկան հստակ տեղեկություններ: Հավելենք, որ այսօր առավոտյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին սկսվել են հրետակոծությունները: