Երբեք որևէ քահանա չի ասել՝ գնացեք ինչ-որ հանրահավաք. Քաղաքացի
«Թուրքը ոտնահարում է մեր քրիստոնեությունը։ Մեր քահանաները բոլորն էլ լավն են»,- Արագածոտնի առաջնորդարանի մոտ լրագրողներին ասաց մի քաղաքացին։
Նա նշեց. «Մի օր եկեք ու լսեք, թե տեր Փառենն ինչ պատարագ է անում, ինչպե՞ս կարելի է նրան բերման ենթարկել։ Պետք է մարդկանց վրաց մի կեղտ գտնեն ու բռնեն։ Սարքած գործեր են»։
Քաղաքացու խոսքով, երբեք չի լսել, որ հոգևորականներն ուղղորդեն քաղաքացիներին գնալ ինչ-որ մեկի հանարահավաքին։
«Ամեն կիրակի գնում եմ պատարագի, երբեք չեմ լսել քահանաներից, որ գնացեք ինչ-որ մեկի հանարահավաքին»,-ասաց քաղաքացին։