Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև պատանդ. Արման Թաթոյան
«Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև պատանդ, որովհետև քաղաքական իշխանությունների հրահանգով իրականացվող հետապնդումը՝ ակնհայտորեն ազատությունից զրկելը, նպատակ ունի հետ պահել նարն իր գործունեությունից»,-հակակոռուպցիոն դատարանի դեիմաց ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այն վաղուց ծրագրավորված քայլ էր՝ ուղղորդված քաղաքական հայտարարություններով։
Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործում իրավաբանություն չկա, պարզապես քաղաքական պատվերի իրավական ձևակերպում է արված։
«Արդեն, ակնհայտ է, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է, որովհետև ինչ հոդված էլ դրվի՝ հիմքում քաղաքական հրահանգն է»,-ասաց Թաթոյանը և նշեց, որ կատարվողը կապում է Սամվել Կարապետյանի գործունեության, Հայ Առաքելայկան եկեղեցուն պաշտպանելու հետ։
Անդադառնալով Արագածոտնի թեմի հոգևորականների բերման ենթարկելու դեպքին՝ ՀՀ նախկին ՄԻՊ-ն ասաց. «Վարչապետի կարգավիճակ ունեցող Փաշինյանը, իրեն է վերագրել դատարանի, դատախազի, օպերատիվ աշխատակցի լիազորություններ և այդ տրամաբանության մեջ էլ գործում է՝ քաղաքական հրանահգներով։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ եկեղեցու դեմ նրա գործողություններն այլևս քրիստոնեության պաշտպանության հարց է, ինքն անընդհատ իրեն դիրքավորում է որպես հայոց եկեղեցու հետևորդ, բայց չի կարող մարդը եկեղեցու հետևորդ ու քրիստոնյա լինել և անընդհատ ատելություն քարոզել, մարդկանց իրար դեմ թշնամացնել»։
Ըստ Նախկին ՄԻՊ-ի. «Քրեական օրենսգրքի հոդվածները, որ օգտագործվում են ռեպրեսիաների համար, տեսեք թե ինչ քայլերով են անում, եկեղեցիներն են փակել, խուզարկում են, այնտեղ մեր սրբավայրեր են, մենք խորանին ձեռք չենք տալիս»։