Արագածոտնի թեմի ձերբակալված հոգևորականների թիվն ավելացել է. փաստաբան
Բացի քննչականում գտնվող 6 հոգևորականներից, տեղեկություն ունենք, որ Տեր Համբարձում Դանիելյանին բերում են քննչական կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
«Եվս 2 հոգևորականի` Տեր Նարեկ քահանա Սարգսյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի վերաբերյալ տեղեկություններ չկան, բայց իրենք տնից բերման են ենթարկվել և տեղ չեն հասցվել։ Իսկ թեմի առաջնորդ ուղղակի անհետացել է»,- ասաց Ֆարմանյանը: